Medic Health Group
Medic Health Network


ՎԵՐՔԵՐ
Փափուկ հյուսվածքների վնասվածքներ
ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին օգնություն  / Փափուկ հյուսվածքների վնասվածքներ


Առօրյայում հաճախ են պատահում նման վնասվածքներ՝ քերծվածքներ, կտրած, պատռած վերքեր եւ այլն։ Դժվար թե լինի մի մարդ, որն իր կյանքում գոնե մեկ անգամ չի ունեցել նման վնասվածքներ։ Բարեբախտաբար, դրանց մեծ մասը փոքր է լինում եւ առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաեւ լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։ 
Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ եւ բաց։ 

Կարդալ ավելին...
Առաջին օգնություն Վնասվածքներ փափուկ հյուսվածքների


Կարդալուց հետո դուք կկարողանաք.
Ճանաչել փափուկ հյուսվածքների փակ և բաց վնասվածքները։
Ձեռնարկել միջոցառումներ վերքի մեջ վարակի ներթափանցումը նվազեցնելու համար։
Ցուցաբերել առաջին օգնություն փափուկ հյուսվածքների փակ և բաց վնասվածքների դեպքում։
Ցուցաբերել առաջին օգնություն վերքի մեջ օտար մարմնի առկայության դեպքում։
Ցուցաբերել առաջին օգնություն անդամահատման դեպքում։
Ցուցաբերել առաջին օգնություն հյուսվածքների երկարատև ճզմման դեպքում։
Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել փափուկ հյուսվածքների տարբերվնաս-վածքներ ունեցող տուժածին։

կարդալ ավելին...

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

Մարդու մարմնի փափուկ հյուսվածքներն են մաշկը, ենթամաշկային բջջանքը, մկանները, ջլերը։ Դրանց վնասվածքները լինում են բաց՝ վերքերի ձևով, և փակ, որոնց դեպքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Փակ վնասվածքի ամենահասարակ տեսակ-ներից է արյունազեղումը։ Դրա ժամանակ վնասված մազանոթներից դուրս եկած արյունը կուտակվում է մաշկի տակ և առաջացնում այտուց, մաշկի գույնի փոփոխություն։ Վնասվածքից անմիջապես հետո այն կարմրում է, իսկ որոշ ժամանակ անց դառնում մանու-շակագույն։ Շատ ուժեղ հարվածի դեպքում կարող են վնասվել նաև ավելի խոշոր անոթները և խորանիստ հյուսվածքները։

Կարդալ ավելին...
Thank You To Our Sponsors & Partners