Medic Health Group
Medic Health Network

ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Սրտի կանգ
Սրտի կանգ

Տարբեր հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով կարող է տեղի ունենալ սրտի կանգ։ Սրտի կանգը իրավիճակ է, երբ սրտամկանը դադարում է կծկվել և արյուն մղել դեպի անոթներ։ Այդ դեպքում բջիջները չեն ստանում իրենց գործունեության համար անհրաժեշտ թթվածին։ Այդ վիճակը կոչվում է կլինիկական մահ։ Թթվածնային քաղցի նկատմամբ առավել զգայուն են ուղեղի բջիջները, որոնք սրտի կանգից 4 րոպե հետո սկսում են մահանալ, այսինքն՝ զարգանում է կենսաբանական մահ տես (նկ. 5.1)։ Եթե կլինիկական մահվան ընթացքում տուժածի ուղեղում տեղի ունեցած փոփոխությունները դարձելի են, ապա կենսաբանական մահվան դեպքում այդ փոփոխությունները անդարձելի են։ Ուստի, սրտի կանգի դեպքում, տուժածի կյանքը փրկելու համար շատ կարևոր է, թե ինչքան արագ և հմուտ դուք կցուցաբերեք առաջին օգնություն։Սրտի կանգի ակնհայտ նշանն անոթազարկի բացակայությունն է։ Եթե անոթազարկը չի շոշափվում քնային զարկերակի վրա, նշանակում է գլխուղեղն արյուն չի ստանում։ Բնականաբար, բացակայում են և՛ գիտակցությունը, և՛ շնչառությունը։
Սրտի կանգ / Առաջին Բուժօգնություն

Սրտի հանկարծակի կանգը մահացության հիմնական պատճառներից մեկն է և տարեկան հասնում է մոտ 20%-ի։ Հանկարծակի սրտային կանգը սահմանվում է որպես անսպասելի ոչ վնասվածքային (ոչ տրավմատիկ) մահ կլինիկապես կայուն հիվանդների շրջա-նում, եթե վիճակի վատթարացման նշաններն ի հայտ են գալիս մեկ ժամվա ընթացքում։ Այդպես մահացածներից շատերը կվերա-դառնային կյանքի, եթե սրտի կանգից անմիջապես հետո իրականացվեր սիրտ-թոքայինվերակենդանացում։

                                                                                                                                                                                           Կարդալ ավելին...


Սրտի կանգ, սրտային տագնապ կամ պարզապես ինֆարկտ / Առաջին Բուժօգնություն

Ինֆարկտը, ըստ էության, մեր օրգանիզմի օրգաններին և հյուսվածքներին սրտամկանի՝ արյուն մատակարարելու անկարողությունն է։ Սրտի կանգի դեպքում, անկասկած, շտապ բուժօգնություն է հարկավոր, որպեսզի տագնապը ճակատագրական չլինի։
Պետք է հիշել, որ ինֆարկտի պատճառ կարող են լինել հետևյալ գործոնները՝

                                                                                                                                                                                           Կարդալ ավելին...

Thank You To Our Sponsors & Partners