Medic Health Group
Medic Health Network

ԱՌԱՋԻՆ  ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին օգնություն

Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փըր-կելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցա-ռումներ։ Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը։ Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստա-մոքսի լվացումը փսխում առաջացնող շարժումների միջոցով։ Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ա-վելի ծավալուն է։
Անհապաղ առաջին օգնություն հատկապես անհրաժեշտ է սուր սկսվող, կյանքին վտանգ սպառնացող վիճակների (օրինակ՝ կոմա, արյունահոսություն, թունավորումներ, ջրահեղձություն, շոկ, էլեկտրավնասվածք և այլն) ժամանակ։
Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի և բեկակալի արագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները (շոկ, վարակ և այլն), գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգ-վածներն ու արյունըշնչափող ու բրոնխներ ընկնելուն և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը։

Միջոցառումներ

Առաջին օգնությունն ընդգրկում է միջոցառումների 3 խումբ՝
արտաքին վնասակար գործոնի ազդեցության անհապաղ ընդհատում (էլեկտրական հոսանք, ծանրությամբ ճնշում) կամ անբարե-ընպաստ պայմաններից տուժածի հեռացում (ջրից, տաք շինությունից դուրս բերելը և այլն)։
Վնասվածքի բնույթից կախված՝ առաջին օգնության միջոցառումներ
Անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման համար դիմել մոտակա հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժակամանկաբար-ձական կետ, դեղատուն, քանի որ առաջին օգնությունը կարող է ցույց տալ այդ հիմնարկների ցանկացած աշխատող։

Արդյունաբերության այն ճյուղերում (անտառամթերում, ձկնարդյունագործություն), որտեղ մարդկանց մեծ խմբերը բժշկական հիմնարկ-ներից բավականին հեռու են, բժշկական օգնություն է կազմակերպում աշխատողներից մեկը, որը առաջին օգնություն ցուցաբերելու համար պետք է անցած լինի հատուկ պատրաստություն և ունենա բոլոր անհրաժեշտ միջոցները։
Հանկարծահաս հիվանդությունների, դժբախտ պատահարների հետևանքով ծանր վնասվածքների դեպքում (օրինակ՝ տրանսպորտում, հրդեհների ժամանակ) անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Այդպիսի դեպքերում ոչ միայն դեպքի վայրում, այլև, բուժ-հիմնարկ տեղափոխելիս կարող են առաջանալ կյանքին վտանգ սպառնացող խանգարումներ։ Դրանք վերացնել կարող է միայն բժիշկը, որի տրամադրության տակ ավտոմեքենայում (կամ ինքնաթիռում) կա շտապ բժշկական օգնության հատուկ սարքավորում։
Տուժածի տեղափոխման փոխադրամիջոցներ[
Երբեմն հիվանդներին և տուժածներին տեղափոխելու համար հարկ է լինում օգտագործել այդ նպատակի համար չնախատեսված փո-խադրամիջոցներ։ Դրանք հարկավոր է հնարավորին չափ հարմարեցնել տեղափոխման համար (օրինակ՝ բեռնատարի թափքին փռել ցախ կամ խոտ, վրան դնել պատգարակ, ներքնակ և այլն)։
Տուժածին տեղափոխելու համար օգտագործում են պատգարակներ, դրանց բացակայության դեպքում՝ այլ միջոցներ։ Առաջին օգնությունն անսխալ կատարելու համար անհրաժեշտ է բժշկական գիտելիքների և հմտությունների մշտապես կատարելագործում։ Ձեռնարկություններում, ավտոմեքենաներում և տանը անպայման հարկավոր է ունենալ դեղարկղիկներ։ Ճիշտ և ժամանակին ցուցա-բերած առաջին օգնությունն անհամեմատ նվազեցնում է դժբախտ պատահարների անբարենպաստ ելքի հավանականությունը։


Առաջին բուժօգնության նպատակները

Առաջին բուժօգնությունը տուժածին կամ հիվանդին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության այն համակարգն է, որը կատարվում է դժբախտ պատահարի, հանկարծահաս հիվանդագին վիճակների ժամանակ կամարտակարգ իրավիճակներում նախահիվանդանո-ցային փուլում մինչև մասնագիտական բժշկական օգնությունը։
Արտակարգ իրավիճակը վթարի, բնական, տարերային կամ այլ բնույթի աղետիհետևանքով որոշակի տարածքում առաջ եկած իրա-վիճակն է, որի հետևանքով մարդկային զոհեր են լինում, վնասվում է մարդկային առողջությունը, խանգարվում նրանց կենսագործու-նեության պայմանները, և նրանք զանազան զրկանքներ են կրում։
Այդ պայմաններում իրականացվող առաջին օգնության միջոցառումներով է պայմանավորվում իրավիճակի ելքը, ուստի դրանք պետք է հնարավորինս ժամանակին կատարվեն։ Ցուցաբերվող օգնությունը պետք է լինի նպատակային, մտածված և որոշակի։

Առաջին բուժօգնության նպատակներն են՝

- պահպանել տուժածի կյանքը՝ ապահովելով կենսական կարևոր օրգանների ֆունկցիան, 

- կայունացնել տուժածի վիճակը և կանխել վիճակի վատթարացումը, մեղմել ցավը, 

- նպաստել տուժածի վիճակի բարելավմանը, պատրաստել հիվանդանոց տեղափոխելուն։

Ինչպես ասվել է, մեծ մասամբ առաջին օգնությունը ցուցաբերում են դեպքի վայրում պատահականորեն հայտնված մարդիկ՝ ականա-տեսները։ Խոշոր քաղաքների փրկարարական ծառայությունների վիճակագրությունը վկայում է, որ ականատեսներից շատերը գերա-դասում են չմիջամտել նման իրավիճակներում, քանի որ իրենց ուժերին վստահ չեն։ Մարդիկ սովորաբար խուսափում են օգնություն ցուցաբերելուց՝ ելնելով հետևյալ հանգամանքներից՝

- առաջին բուժօգնության գիտելիքների բացակայություն, 

- գիտելիքների առկայության պայմաններում փորձի, գործելու հմտության բացակայություն (սխալվելու վախ), 

- հավաքված բազմության ներկայությունը, նրանց ուշադրության կենտրոնում հայտնվելու փաստը, 

- տուժածի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը (անծանոթին մոտենալը և օգնություն ցուցաբերելն ավելի դժվար է, քան մտերիմներին, ծանոթներին), 

- հոգեբանորեն անպատրաստ լինելը (տհաճության զգացումը արյան առկայությունից կամ վնասվածքից, փսխուքից, տհաճ հոտերից), 

- որևէ հիվանդությամբ վարակվելու վախը, 

- օգնություն ցուցաբերողի ֆիզիկապես թույլ, անառողջ կամ տկար լինելը, - իրավական հարցերը («Արդյոք ինձ չե՞ն մեղադրիե)։ 

Արտակարգ իրավիճակում հայտնված մարդը պետք է կարողանա արագ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։

Հիշե՛ք

- Շատ հնարավոր է, որ Դուք լինեք միակ մարդը, որն ի վիճակի է ճիշտ գործելու։

- Դժբախտ պատահարի դեպքում տուժածը կարող է ունենալ ոչ նորմալ վարքագիծ, այն չպետք է վանի Ձեզ։

- Նույնիսկ անմիջական օգնություն ցուցաբերելու անհնարինության պայմաններում կարելի է՝

- առաջարկել ներկաներին հեռանալ և ազատ տեղ բացել տուժածի շուրջը, 

- ահազանգել շտապօգնություն, 

- օգնել փրկարարներին։

Անտարբերությունը տուժածի նկատմամբ առավել անթույլատրելին է: 

Դեպքի վայրում ականատեսի առաջին քայլը պետք է լինի տեղանքի զննումը, զարգացող իրավիճակի ճանաչումը և գնահա-տումը, որի համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշակի նշանների։

Արտակարգ իրավիճակին բնորոշ հիմնական նշաններն են. 

1. Տարօրինակ ձայները՝

- գոռոց, ճիչ, աղաղակ, 

- ապակու կոտրվելու ձայն, մետաղի դղրդոց, ավտոդողերի ճռռոց, շինության փլուզման աղմուկ, 

- աշխատող սարքավորումների ձայների փոփոխություն։

2. Տարօրինակ տեսարանները՝

- ճանապարհից անբնական շեղված ավտոմեքենա, 

- հատակին թափված իրեր, կոտրված ապակեղեն, 

- թափված դեղեր։

3. Սովորականից ուժեղ կամ անծանոթ արտասովոր հոտերը։

4. Անսովոր նշանները կամ տարօրինակ վարքագիծը՝

- տուժածի անսովոր դիրքը՝ սեղմած կոկորդը, կրծքավանդակը, որովայնը, 

- շփոթվածությունը, վախեցած լինելը, մաշկի գունատությունը։

Ցանկացած արտակարգ դեպքի վայրում ձեռնարկվող գործողությունների ծրագիրը կոչվում է հրատապ գործողությունների փուլեր։ Այդ փուլերի իմացությունը և հստակ կատարումը առաջին օգնությունը կդարձնի առավել արդյունավետ։

Էջում տեղադրված նյութերի 
աղբյուրներն են
www.doctors.am 
medpractic.com    
www.emergency.am
կայքերը:
Thank You To Our Sponsors & Partners
ԱՌԱՋԻՆ   ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ
Վիրակապական նյութեր եվ վիրակապեր
Արևային այրվածքներ
Հրատապ գործողությունների փուլեր
Շնչառության խանգարումներ
Գիտակցության խանգարումներ
Վերջույթների վնասվածքներ. կոտրվածք
Ջրահեղձում
Կենսապահովման շղթա
Շնչուղիների խցանում
Փափուկ հյուսվածքների վնասվածքներ
Կրծքավանդակի, որովայնի եվ կոնքի վնասվածքներ
Առաջին օգնություն քթային արյունահոսության դեպքում
Առաջին օգնությունը ինսուլտի ժամանակ
Ցրտահարություն
Տնային դեղատուփ
ԱՌԱՋԻՆ   ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Թունավորումներ

Արյունահոսություններ
Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ
Գիտակցության խանգարումներ
Շնչուղիների խցանում մինչև 1 տարեկան երեխաների մոտ
Ջերմային խանգարումներ
Ջրազրկում
Հանկարծահաս հիվանդագին վիճակներ
Թունավորումներ
Թափահարված երեխայի համախտանիշ
Շնչուղիների խցանում 1-8 տարեկան երեխաների մոտ
 Այրվածքներ